ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

Վազգեն Մանուկյան. Հիմա մենք ծնկի իջած, ողորմություն ենք խնդրում այս ու այն երկրից, բայց պետք է ոտքի կանգնել

Վազգեն Մանուկյան. Հիմա մենք ծնկի իջած, ողորմություն ենք խնդրում այս ու այն երկրից, բայց պետք է ոտքի կանգնել
09.12.2020 | 20:53

Մեր պայքարը քաղաքական պայքար չէ, մեր պայքարն իշխանափոխության պայքար չէ, այլ ազգային պայքար, որը մղել ենք և 200 տարի առաջ, և 1000 տարի առաջ, ԱԺ-ի դիմաց հանրահավաքի ժամանակ ասաց ընդդիմության վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը:

«Օտարի միջոցով կոտորվել է մեր ամբողջպետությունը: Այն, ինչ արվեց Արցախի հետ, շարունակելու են անել Հայաստանի հետ: Մենք այս տարածաշրջանի միակ հաղթած պետությունն էինք, համարվում էինք ամենահզոր բանակն ունեցողը: 2.5 տարում այդ ամենը ոչնչացավ», - ասաց նա՝ հիշեցնեով, որ բանակն իր պաշտոնավարման օրոք է հաղթանակ տարել, և ինքն այժմ էլ պատրաստ է առաջնորդելու ժողովրդին՝ հաղթանակ կերտելու: Վազգեն Մանուկյանի խոսքով՝ հիմա մենք, ծնկի իջած, ողորմություն ենք խնդրում այս ու այն երկրից: «Գնանք միասին, կհաղթենք: Սա երկար տևել չի կարող: Առջևում տեսնում եմ, թե ինչպես ենք արդար ու հզոր պետություն դառնալու: Բոլորս դեպի հաղթանակ», - ասաց վարչապետի թեկնածուն:

Դիտվել է՝ 4896

Մեկնաբանություններ